«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան և մի քանի այլ երկրներ գումարների փոխանցումը
«Զոլոտայա Կորոնա» միջազգային համակարգը դադարեցրել է Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան, Վրաստան, Ղազախստան, ինչպես նաև մի շարք այլ պետություններ դրամական միջոցների յուրացման ու փոխանցման գործընթացը: Ինչպես նկատել է «Код Дурова»-ն:
«Настоящее Время»-ն իր հերթին փաստում է, որ ռուսաստանցի օգտատերերի համար «Զոլոտայա Կորոնա» հավելվածում այլևս հասանելի չէ նախկինում գործող երկրների մեծ մասը։ Ներկայումս համակարգն թույլատրում է փոխանցումներ իրականացնել բացառապես չորս ուղղությամբ՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղրղզստան։
ՌԴ-ում բնակվող բազմաթիվ քաղաքացիների ու օտարերկրացիների համար այս ծառայությունը ծառայում էր որպես, թերևս, դեպի Վրաստան և ԱՊՀ պետություններ ֆինանսական միջոցներ փոխանցելու վերջին օրինական ճանապարհը։ Եվրոպական միության խորհուրդը հուլիսի 23-ին հաստատել է հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ ցուցակում ներառելով 218 նոր դիրք (48 ֆիզիկական և 170 իրավաբանական անձ)։ Սահմանափակումների շրջանակում ԵՄ-ն սառեցրել է 94 բանկային ու խոշոր ֆինանսական կազմակերպությունների ակտիվները, ինչպես նաև գործարքների արգելքը տարածել ևս 33 ռուսաստանյան վարկային հաստատությունների վրա։ Բացի այդ, պատժամիջոցային ցանկում են հայտնվել տարբեր երկրների մի շարք կրիպտոհարթակներ։
Նմանատիպ հոդվածներ
0-ներով համարանիշերի ձեռքբերման կարգը փոխվել է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր` վարդավառի օրը տեղի ունեցած կրակոցներից
Բացառիկ կադրերե են հրապարակվել հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցի բակում տեղի ունեցած կրակոցներից և ծեծկռտուքից: Հիշեցնենք`...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...