Մեր խիղճը մաքուր է. տղամարդն ասաց՝ տղամարդն արեց. Լավրով
ԱՄՆ-ն փոփոխել է իր մոտեցումը Ուկրաինայի վերաբերյալ նախկինում ձեռք բերված փոխըմբռնումներին, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանը կկատարի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2024 թվականի հունիսին դրված խնդիրները՝ չնայած ԱՄՆ-ի մոտեցման փոփոխությանը Անքորիջի (Ալյասկա) գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումներին։
«Մեր խիղճը մաքուր է։ Գիտեք, ինչպես ասում են՝ տղամարդու խոսք. տղամարդն ասաց՝ տղամարդն արեց։ Մենք ասացինք՝ պատրաստ ենք։ Դե, այն կողմից այդ մոտեցումը փոփոխված է՝ դատելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեջբերումից», — մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Լավրովը։
Ընդ որում, Ռուսաստանը պահպանում է հավատարմությունն իր ստանձնած պարտավորություններին։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2024 թվականի հունիսին նախանշված նպատակները կիրագործվեն. այդ մասին խոսվել է բազմիցս։
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...