Երևանում պարեկները թմրամիջոցի մոտ 30 փաթեթ են հայտնաբերել

Երևանում պարեկներն իրականացրել են «Անդրշիրիմյան աշխարհում էլ չես կարող թաքնվել» օպերացիան․ խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոցի մոտ 30 փաթեթ են հայտնաբերել «Տալանիկո Գլոբալ» ՍՊԸ-ի տնօրենի մոտ․ կան բերման ենթարկվածներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Երեկ՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ 2 քաղաքացի Երևանում զբաղվում են ապօրինի թմրամիջոցների տարածմամբ։


Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարեկները ստուգում են ստացված օպերատիվ տեղեկությունը և տեղեկանում են, որ կասկածյալները գտնվում են Ֆանարջյան փողոցին հարակից գերեզմանատների մոտ։


Պարեկները արդեն նշված վայրում հայտնաբերում են կասկածյալներին և նրանցից մեկի մոտ, անձնական խուզարկությամբ, հայտնաբերվում են 30 հատ կապույտ, կանաչ և կարմիր գույների կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ ընդհանուր 73․55 գրամ քաշով։


Աղբյուրի տեղեկություններով՝ արդեն տեղում ձերբակալվածներից 28-ամյա Նասիֆ Անշրաֆինը խոստովանում է, որ ևս 1 նմանատիպ փաթեթ գետնին է։ Այն նույնպես պարեկները վերցնում են, ինչից հետո Ն․ Անշրաֆինը և նրա հետ գտնվող 26-ամյա Սագար Սանթոշին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով տեղափովում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Պատահարներ