Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից 4 անձ է մահացել
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից 4 անձ է մահացել, հայտնում է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը»։ Ըստ կենտրոնի տվյալների՝ հիվանդացության ընդհանուր թիվը 128 է։
Սեպտեմբերի 7-13-ը գրանցվել է վարակման 20 նոր դեպք։
Սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ Հայաստանում հայտնաբերվել էր տենդի 108 դեպք։ Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել