Ես իզուր չեմ ապրել կյանքս. Մարգարիտա Սիմոնյանը` ամերիկյան հերթական պատժամիջոցների մասին

«Russia Today» խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ԱՄՆ-ի նոր մեղադրանքների և պատժամիջոցների ֆոնին ասել է, որ իզուր չի ապրել իր կյանքը։ Նա համապատասխան գրառում է հրապարակել իր Telegram-յան ալիքում։


 «Պատճառներից մեկը, թե ինչու Ուկրաինան այլ երկրներում այդքան մեծ աջակցություն չի վայելում, RT-ն է։ Պետդեպ, ես իզուր չեմ ապրել կյանքս...»,- գրել է նա։


 Այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեղադրել է RT հեռուստաալիքին այլ երկրների գործերին միջամտելու գաղտնի գործողություններին մասնակցելու մեջ։


 Նա հավելել է, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում երեք կառույցների և երկու անձի նկատմամբ՝ կապված հեռուստաալիքի դեմ մեղադրանքների հետ։

Քաղաքականություն