Երկրաշարժ` Կալիֆոռնիայում
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Մալիբու քաղաքից 7,3 կմ հարավ, որտեղ ապրում է 10 հազար մարդ։
Օջախը գտնվել է 11 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։