Պատասխանը ցրողական է. Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին

ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ 6 տարի առաջ այս օրը համացանցում հրապարակվեց Փաշինյանի, այդ ժամանակ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի զրույցների գաղտնալսումները, որոնք վերաբերում էին նրան, թե ինչպես են կալանքի տանում մարդկանց, ի՞նչ պետք է անեն դատավորները, ի՞նչ ցուցումներ են ստանում։


«Այս գաղտնալսումներն ամենացցուն փաստն էին, թե ինչքան կեղծ են եղել ՀՀ ներկայիս իշխանությունների շատ խոստումներ` ժողովրդավարության բաստիոնը, դատավորներին զանգեր չլինելու մասին։ Հարցս հետևյալն է` նույն ձև է ամեն ինչ արվո՞ւմ հիմա էլ, թե ինչ–որ սխեմա է փոխվել»,– հետաքրքրվեց Քոչարյանը։


«Կարծում եմ` այսօր ՀՀ–ում մենք դեռ չունենք լիարժեք անկախ դատական համակարգ։ Շատ լավ գիտեք, որ Դուք և ձեր խմբակցությունն էլ, ու էլի բազմաթիվ մարդիկ իրենց նախկին լծակները հիմա էլ են օգտագործում դատական համակարգի վրա»,– հայտարարեց Փաշինյանը։

Պատահարներ