Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը
Վարչապետի Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի սահմանադրության շուրջ քննարկմամբ Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը, որ «ստիպված չլինի անդրադառնալ կամ բաց պահի ՀՀ նկատմամբ տարածքային պահանջները»։
«Ադրբեջանն ուզու՞մ է, որ մեր սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ ընդդեմ Ադրբեջանի, թե՞ նա ունի անկեղծ մտահոգություններ, որ նման բան կա», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Առաջին դեպքն ուրիշ է, բայց եթե խոսքը երկրորդ դեպքի մասին է, ապա ո՞րն է մեր առաջարկը. սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։ Ենթադրենք՝ ստորագրեցինք խաղաղության պայմանագիր, որում գրված է, որ Հայաստանն Ադրբեջանից, Ադրբեջանն էլ Հայաստանից տարածքային պահանջներ չունեն, ճանաչում են տարածքային ամբողջականությունը և պարտավորվում ապագայում որևէ տարածքային պահանջ չներկայացնել։
Այդ հարցը գնում է ՍԴ, և եթե ՍԴ-ն որոշում է, որ այս դրույթը մեր սահմանադրությանը չի համապատասխանում, որովհետև սահմանադրության մեջ կա հակառակ դրույթ, ուրեմն, ՍԴ-ն արձանագրում է, որ ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից։ Իսկ եթե ՍԴ-ն ասում է, որ համապատասխանում է սահմանադրությանը, ուղարկում է ԱԺ, ԱԺ-ն էլ վավերացնում է, էն դրույթը, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ»։
Ըստ նրա՝ եթե տարածքային պահանջներ առաջ գալու լինեն, անկախ խաղաղության պայմանագրից և սահմանադրությունից, կարող են առաջ գալ. «Մարդկության պատմությունը տասնյակ ու հարյուրավոր նման դեպքեր է տեսել»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն կրկնապատկել է Հայաստանին հատկացվող գումարի չափը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության...
Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Սյունիքից ու Տավուշից զորք հետ չենք քաշել:«Դուք այն տեղը, որն անվանում եք Սյունիք, որ զոր...
Խոշոր սկանդալ Ռուսաստանի ընդդիմության ճամբարում
Ռուսաստանյան ընդդիմադիր դաշտում խոշոր սկանդալ է հասունանում: Ալեքսեյ Նավալնիի թիմը հայտարարել է, որ մեկ այլ ընդդիմադիր գ...
ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայ...