Խոշոր սկանդալ Ռուսաստանի ընդդիմության ճամբարում
Ռուսաստանյան ընդդիմադիր դաշտում խոշոր սկանդալ է հասունանում: Ալեքսեյ Նավալնիի թիմը հայտարարել է, որ մեկ այլ ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկու մերձավոր, հայտնի գործարար Լեոնիդ Նեվզլինը կազմակերպել է ակտիվիստ Լեոնիդ Վոլկովի նկատմամբ հարձակումը Վիլնյուսում: Նավալնիի թիմը Նեվզլինին մեղադրել է նաև Բուենոս Այրեսում մեկ այլ ընդդիմադիր ակտիվիստ, տնտեսագետ Մաքսիմ Միրոնովի և նրա տիկնոջ նկատմամբ հարձակումը կազմակերպելու և ֆինանսավորելու մեջ:
Այս տարվա մարտի 12-ին Վիլնյուսում անհայտ անձը մուրճով հարձակվել էր Վոլկովի վրա, սակայն ընդդիմադիր գործչին հաջողվել էր համարժեք դիմադրություն ցույց տալ: Տեղի ունեցածից հետո Վոլկովը հայտարարել էր, որ հարձակումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ձեռագիրն» է:
Փաստորեն, տեղի ունեցածից կես տարից անց` Վոլկովն ըստ էության փաստում է, որ Պուտինն առնչություն չունի իր նկատմամբ կատարված ոտնձգության հետ: Նշենք, որ Նավալնիի թիմը բավական լուրջ փաստեր է ներկայացրել Նեվզելինի կողմից հարձակումներ կազմակերպելու վերաբերյալ: Ծագած սկանդալն իր հերթին ուղիղ հարված է ռուսական ընդդիմությանը:
Կարող ենք թերևս փաստել, որ ընդդիադիր առանցքային գործիչները պայքարում են ոչ թե Պուտինի իշխանության, այլև նույն հարթակում գտնվող ուժերի դեմ: Այս իրավիճակն ինչ խոսք առաջին հերթին շահեկան է հենց Ռուսաստանի նախագահի համար:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Պետդեպը` Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայ...
Կիրանցի պատը 3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Սյունիքից ու Տավուշից զորք հետ չենք քաշել:«Դուք այն տեղը, որն անվանում եք Սյունիք, որ զոր...
Ռուսաստանը թշնամանք է դրսևորում Հայաստանի նկատմամբ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ռուսաստանը թշնամանք է դրսևորում Հայաստանի նկատմամբ, այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց...
Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը
Վարչապետի Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի սահմանադրության շուրջ քննարկմամբ Ադրբեջանը փակուղի է տանում խաղաղության գործընթացը...