ՆԳՆ-ից հայտնում են՝ ակցիայի քանի մասնակից է բերման ենթարկվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհից

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երևան-Աշտարակ ավտոճանապարհից 3 քաղաքացի է բերման ենթարկվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՆԳՆ Ոստիկանությունից:


«Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների մասին օրենքի 182–րդ հոդվածով»,–հայտնեցին ՆԳՆ–ից։


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Քասախ գյուղի բնակիչները մեքենաներով փակել էին Երևան-Աշտարակ ավտոճանապարհը: Նրանք բողոքում էին, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:


Ակցիայի մասնակիցների և ճանապարհը բացել փորձող ոստիկանների միջև վիճաբանություն և քաշքշուկ սկսվեց, երկուստեք հայհոյանքներ հնչեցին: Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի բնակչի և որոշ դեպքերում ուժի կիրառմամբ մեքենաները հեռացնելով փողոցից՝ բացեցին ճանապարհը:

Քաղաքականություն