ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստեղծվել է կեղծ էջ․ Հարկադիրը զգուշացնում է
Զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ, որի միջոցով դիմած քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկատվություն տրամադրում։ Այս մասին հաղորդում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:
«Հորդորում ենք ուշադիր լինել նման էջերի հետ գրագրություն վարելուց, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ Ձեր մասնակցությամբ կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, հավաստիանալ, որ կապ եք հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական էջի հետ, որն ունի կապույտ տարբերանշան, որտեղ առկա են էջի մասին ամբողջական տեղեկատվություն, հետադարձ կապի գործող հեռախոսահամարներ»,-գրված է հաղորդագրության մեջ:


Նմանատիպ հոդվածներ
«Ապշած ենք»․ տաքսի ծառայությունը՝ Լիա Զախարյանի հետ կապված սկանդալի մասին
Yandex Go ընկերությունը պարզաբանում է տարածել դերասանուհի Լիա Զախարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված։ «Մենք նույ...
Կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ անդամախեղման իմիտացիա ստեղծել. մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտա...
ՌԴ-ից Երևան չվերթներ են հետաձգվում և չեղարկվում
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, չեղարկվել է Մոսկվա-Երևան մեկ չվերթ, հետաձգվել չորս չվերթ: Այս մասին տեղեկանում ենք Զվարթնոց օդա...
15 րոպե՝ վթարված մեքենաների վարորդների համար
Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, հետևապես Երևան քաղաքում այդ անհրաժեշտությունն ամենաբ...