«Լրտեսական վիրուսը, որը նաեւ կիրառվում է Հայաստանում` թարմացել է. աչքներս լույս». Մարտիրոսյան
Մադիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պրեդատորը, լրտեսական ծրագիրը, վիրուսը, րը նաեւ կիրառվում է Հայաստանում - թարմացել է։ Աչքներս լույս»:
Մարտիրոսյանը ներկայացրել է մանրամասներ է ներկայացրել լրտեսական ծրագրի վերաբերյալ.
Predator լրտեսող ծրագիրը կրկին հայտնվել է կիբեռանվտանգության մասնագետների ուշադրության կենտրոնում․ Intellexa-ի մշակած այս ծրագիրը նախկինում մեծ քննադատության էր արժանացել, քանի որ բացահայվել էին դրանով լրագրողների, ակտիվիստների և քաղաքական գործիչների լրտեսելու դեպքեր։ Այս մասին բարձրաձայնել էր անգամ ԱՄՆ կառավարությունը և պատժամիջոցներ կիրառել Inellexa–ի նկատմամբ։ Չնայած այդ պատժամիջոցներին՝ Predator–ը վերադառնում է նոր թարմացումներով և ենթակառուցվածքների փոփոխություններով, ինչի մասին զեկուցում է Insikt Group-ի նոր հետազոտությունը։
Փորձագետների գնահատմամբ՝ Predator-ը վերագործարկվել է ավելի կատարելագործված ենթակառուցվածքով, որը թույլ է տալիս իրականացնել լրտեսական գործողություններ՝ հավաքելով անձնական տվյալներ, հաղորդագրություններ, ձայնագրություններ։ Այն անգամ կարող է ակտիվացնել սարքավորման խոսափողը և տեսախցիկը՝ առանց սեփականատիրոջ իմացության և թույլտվության:
Հաշվի առնելով վերը նշվածը և այն փաստը, որ նախկինում պարբերաբար հրապարակումներ են եղել Հայաստանում Predator-ի ենթակառուցվածքի մասին, լրագրողները և իրավապաշտպանները կարող են ձեռարկել մի շարք գործողություններ՝ իրենց նկատմամբ սպառնալիքները նվազեցնելու համար.
Իրականացնել սարքավորումների ծրագրային ապահովման կանոնավոր թարմացումներ՝ նոր խոցելիությունները վերացնելու նպատակով։
Պարբերաբար վերագործարկել սարքերը (restart/reboot)։ Որոշ դեպքերում սա օգնում է խաթարել լրտեսող ծրագրերի աշխատանքը:
Սարքերի վրա ակտիվացնել արգելափակման ռեժիմը (lockdown mode), ինչը կարող է կանխել թե՛ լրտեսական ծրագրով վարակումը, և թե՛ խոչընդոտել վարակված սարքի վրա ծրագրի աշխատանքը։
Շարժական սարքերի կառավարման համակարգերի (mobile device management) ներդրումը կարող է օգնել պաշտպանել դրանք։
Աշխատակիցների շրջանում անվտանգությանն առնչվող շարունակական ուսուցումը և նոր մարտահրավերների վերաբերյալ իրազեկումը կարող է նպաստել հնարավոր ռիսկերի մեղմացմանը։
Այս միջոցները հատկապես կարևոր են զգայուն տեղեկություններ տիրապետող և որոշակի պաշտոններ զբաղեցնող անհատների համար, ինչպիսիք են հասակարական և իրավապաշտպան կառույցներում, լրատվամիջոցներում աշխատողները և կառավարության ներկայացուցիչները։
Հոդվածի հեղինակ՝
Ալեքս Մարտիրոսյան