ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը` Պավել Դուրովի ձերբակալության մասին
Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Պավել Դուրովի ձերբակալությունը և հայտարարել, որ տարիներ առաջ Մոսկվայում Telegram-ի հիմնադրի հետ հանդիպել է միայն մեկ անգամ:
ՌԴ նախագահը հայտնել է, որ Դուրովն այն ժամանակ խոսել է բիզնեսի զարգացման իր ծրագրերի մասին։ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները երբեք ոչ մի բողոք չեն ունեցել Դուրովի նկատմամբ, Ի տարբերություն այլ երկրների իշխանությունների:
«Հաշվի առնելով այն, որ հարթակը որոշակի ձևով օգտագործվում է այն կառույցների կողմից, որոնք կարող են վնաս հասցնել տնտեսությանը կամ անվտանգության ոլորտին, Ռուսաստանի կառավարությունը նույնպես կարող էր հարցեր ունենալ։ Դրա պլատֆորմն օգտագործվում է այն մարդկանց կողմից, ովքեր կարող են վնաս հասցնել անվտանգությանը, դրանով մեղք են գործում այդ կարգի բոլոր հարթակները», — հավելել է Ռուսաստանի ղեկավարը։
Վլադիմիր Պուտինը նաեւ նշել է, որ Ֆրանսիայի իշխանությունների գործողություններն անհասկանալի են եւ ընտրովի բնույթ են կրում. «Եթե Դուրովի հետ այդպես են վարվում, ապա պետք է մյուսներին էլ նստեցնել»: