«Լեռնեցիների պարը» արձանախումբը կտեղափոխվի
Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց «Լեռնեցիների պարը» քանդակը տեղափոխելու թույլտվություն տրամադրել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ քանդակը ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որպես տեղական նշանակության հուշարձան, իսկ հուշարձանի տեղադրման վայր հանդիսանում է Պարոնյան փողոցի հ.40 հասցեի «Դվին» հյուրանոցի առջևի հրապարակը:
Քանդակը տվյալ վայրում տեղադրվել է, թերևս հաշվի առնելով 1979-1980-ական թվականներին կառուցված հյուրանոցի տեսքը և անունը, սակայն նշված հյուրանցը վերակառուցվել է, որը ներկայումս իրենից ներկայացնում է նախկին հյուրանոցային համալիրից տարբերվող, ճարտարապետական նորարարական լուծումներ ունեցող և «Դվին» անվանման հետ չխորհրդանշվող կառույց:
Վերակառուցման արդյունքում «Լեռնեցիների պարը» քանդակի տեղակայման վայրը հայտնվել է հյուրանոցի պարսպից ներս ընկած, հանրության տեսադաշտից դուրս գտնվող, քողարկված հատվածում: Ավելին, «Դվին» հյուրանոցի առջև, այն հատվածում, որտեղ այժմ տեղադրված է քանդակը, նախատեսվում են նոր կառուցապատման աշխատանքներ, որոնք անհնար է իրականացնել առանց հուշարձանի նյութական պահպանությունը վտանգելու։
Որոշվել է քանդակը տեղափոխել Մերգելյան ինստիտուտի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող, բարեկարգման փուլում գտնվող այգու տարածքը:
Նմանատիպ հոդվածներ
Գաղտնալսվում է յուրաքանչյուր օգտատեր․ մեդիափորձագետը մանրամասնում է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մետայի, Գուգլի, Ամազոնի հետ աշխատող ընկերությունը, հայեր...
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մաhվան դեպքից
Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը: Այս մասին հայտնո...
Մանկապարտեզի դաստիարակը հատուկ խնամքի կարիք ունեցող երեխային բռնության է ենթարկել․ նոր մանրամասներ
Երևանի թիվ 48 մանկապարտեզի դաստիարակը, որն, ըստ ծնողի, բռնություն է կիրառել իր երեխայի նկատմամբ, ազատման դիմում է գրել։...
ՀԷՑ-ից՝ Կառավարության նիստի ժամանակ լույսերի անջատվելու մասին
Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, այն ՀԷՑ-ի պատասխանատվության դաշ...