Հասարակություն
Կարևոր
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն՝ Երևանում
Edita
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Ա. Քոչինյան փ. – Բուզանդի փ. խաչմերուկի հատման մասից մինչև Զաքյան փ. – Գ. Լուսավորչի փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքաետարանից։
Երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
«Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Գաղտնալսվում է յուրաքանչյուր օգտատեր․ մեդիափորձագետը մանրամասնում է
Edita
Տուգանք, աշխատանքային գաղութ․ «14 տարեկանում երեխա ունենալը վատ բան է»․ Նազարյան
Edita
Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ-ն հայտնում է ինքնությունը
Edita
Ինչ խնդիր է առաջացել Մետրոպոլիտենի վճարման էլեկտրոնային համակարգի հետ կապված
Edita