Նախկին քաղաքապետ և նախարար Գագիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ ևս երկու ամիս։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է նրա պաշտպան Հրանտ Անանյանը՝ նշելով, որ դատարանի որոշումը համարում է անհիմն և այն պատրաստվում է բողոքարկել վերաքննիչ ատյանում։
Գործը քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում, որտեղ Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոցը երկարացվել է։ Նա կալանավորված է հունիսի 5-ից և չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները՝ կապված 2012 թվականին ենթադրյալ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման դեպքերի հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ նույն քրեական վարույթի շրջանակում Բեգլարյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...