ԵԱՏՄ երկրները մտահոգված են Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցմամբ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները՝ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, նույնպես կիսում են Ռուսաստանի մտահոգությունները Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման գործընթացը, ըստ ԵԱՏՄ մյուս անդամների, կարող է լուրջ տնտեսական ռիսկեր ստեղծել միության մյուս չորս երկրների համար։
Գալուզինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունն ու Եվրամիությունը գործում են տարբեր իրավական և կարգավորող համակարգերով, ուստի, նրա գնահատմամբ, այդ երկու ինտեգրացիոն միավորումները «սկզբունքորեն անհամատեղելի են»։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ եթե ԵԱՏՄ անդամ երկիրը սկսում է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց, ապա դա Ռուսաստանի համար անընդունելի է։
Նրա խոսքով՝ Հայաստանի արտահանման զգալի մասը, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքը, ուղղվում է Ռուսաստան և ԵԱՏՄ մյուս երկրներ։ Գալուզինը պնդել է, որ որոշ ապրանքների դեպքում այդ ցուցանիշը հասնում է նույնիսկ 90-100 տոկոսի։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է քաղաքացիներին ներկայացնեն, թե Եվրամիությանն անդամակցելու դեպքում ինչ տնտեսական արտոնություններ կարող են կորցնել։
ՌԴ փոխարտգործնախարարը նաև ասել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե կանցկացվի, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց դիրքորոշումը։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է նաև, որ ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե Հայաստանը հայտնվել է արևմտյան երկրների ազդեցության տակ և զգուշացրել, որ Ռուսաստանի հետ առկա կապերի խզումը ծանր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի շարքային քաղաքացիների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...