Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2595-ի․ վիրավորվել է ավելի քան 12 հազար մարդ
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2595-ի, իսկ վիրավորների թիվը՝ 12 400-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսին։
«Այս պահի դրությամբ ունենք 2595 զոհ»,– լրագրողներին ասել է Ռոդրիգեսը՝ ներկայացնելով աղետի հետևանքով գրանցված վերջին տվյալները։
Հիշեցնենք, որ ուժեղ երկրաշարժը Վենեսուելայում տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան՝ տեղական ժամանակով։ Սեյսմոլոգների տվյալներով՝ գրանցվել է երկու հզոր ստորգետնյա ցնցում՝ 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ։ Էպիկենտրոնները գտնվել են համապատասխանաբար Մորոն քաղաքից 16 և Սան Ֆելիպեից 24 կիլոմետր հեռավորության վրա։
Աղետի հետևանքով ամբողջությամբ ավերվել է 189 շենք։ Ամենածանր իրավիճակը ստեղծվել է Լա Գուայրա նահանգում, որտեղ փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ սա Վենեսուելայում վերջին 126 տարվա ընթացքում գրանցված ամենահզոր երկրաշարժն է։
Նմանատիպ հոդվածներ
Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել. կանխատեսվում են հազարավոր զոհեր
Վենեսուելայում երեկ երեկոյան 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ BBC-ի փոխանցմամբ՝ մասնագետներ...
Գլոբալ տաքացում․ օվկիանոսների ջրերի ջերմաստիճանը հասել է պատմական ռեկորդի
Եվրոպական Copernicus Marine Service ծրագրի տվյալներով՝ 2026 թվականի հունիսին համաշխարհային օվկիանոսի մակերեսային միջին ջ...
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Վենեսուելայի իշխանությունները հայտնել են, որ հունիսի 24-ին տեղի ունեցած 7,2 և 7,5 մագնիտուդով երկու ուժեղ երկրաշարժերի հ...
Փենսիլվանիայում վտանգավոր բեռ տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտանգավոր նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Այդ մասին հայտնում է CBC...