10:00 Լուրերը մեկ տողով. Խուզարկություններ, դատարանի որոշումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• «Մայր Հայաստան» շարժման վարչության անդամ Երվանդ Բոզոյանը հրավիրվել է հարցաքննության՝ իր բնակարանում իրականացված խուզարկությունից հետո։
• Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարաձգել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը։
• Կառավարությունը հուլիսին շարունակելու և ընդլայնելու է արտահանման աջակցության ծրագիրը՝ փոխհատուցում տրամադրելով նաև նոր ապրանքատեսակների արտահանողներին։
• Գյումրիում քննարկվում են քաղաքական նոր զարգացումներ, որոնց արդյունքում քաղաքը կարող է ունենալ առաջին կին քաղաքապետի պաշտոնակատար։
• Այսօր Հայաստանում սպասվում է ամենաբարձր ջերմաստիճանը, իսկ երեկոյան հանրապետություն կներթափանցեն ավելի սառը օդային հոսանքներ։
• Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել, իսկ օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև +44°C-ի։
• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում գրեթե հասել է իր հիմնական նպատակներին և չի ցանկանում նոր պատերազմ։
• The New York Times-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն մտահոգված էր, որ Իսրայելը կարող էր թիրախավորել Իրանի բարձրաստիճան բանակցողներին բանակցությունների ընթացքում։
• Եվրոպական հանձնաժողովը սեպտեմբերին կարող է ներկայացնել նախաձեռնություն, որը կսահմանափակի երեխաների մուտքը սոցիալական ցանցեր ամբողջ ԵՄ-ում։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական զարգացումներ, միջազգային լարվածություն, օդային միջադեպ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ՝ տեղում ծա...
16:00 Լուրերը մեկ տողով. Սահմանափակումներ օդանավակայանում, աղմկահարույց քրեական գործեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել երկիրը. Հայաստանի երկրորդ նախագահին «Զվա...
09: 00 Լուրերը մեկ տողով. Փաշինյանը մեկնել է Իրան, նոր կալանքներ ու խուզարկություններ, գազի շուրջ լարվածություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան՝ մասնակցելու Իրա...
12:00 Լուրերը մեկ տողով. Ռուբլու արգելք ԵԱՏՄ երկրների բանկերում, Զալուժնիի սենսացիոն որոշումը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · ԵԱՏՄ երկրների բանկերի սահմանափակումները. Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի...