ՏԵՍԱՆՅՈՒԹ.Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել. Ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանը մեկնաբանել է Թուրքիայում իր գտնվելու ժամանակահատվածի, վերապատրաստման կամ համալսարան հաճախելու վերաբերյալ հարցն ու շրջանառվող լուրերը:
Ազգային ժողովի փոխնախագահը հայտարարել է, որ լսել է բազմաթիվ տխմարություններ, որոնց մասին վերջերս խոսում են հիմնականում կալուգացի օլիգարխի թիմակիցները։ Նա նշել է, որ այս թեմային անդրադարձել է դեռ ութ, ապա հինգ տարի առաջ, բայց խնդիր չունի նորից կրկնելու։ Ռուբինյանը սուտ է որակել այն պնդումը, թե ինքը սովորել է Թուրքիայում և իր ուսանողական տարիներն անցկացրել է այնտեղ։
Պատգամավորը հստակեցրել է, որ ուսանողական տարիներն անցկացրել է սկզբից Հայաստանում՝ 2006-2010 թվականներին սովորելով ԵՊՀ-ում, այնուհետև 2010-2011 թվականներին մագիստրատուրան ավարտել է Լոնդոնում, իսկ 2011-2012 թվականներին երկրորդ մագիստրատուրան՝ Լեհաստանում։
Նա շեշտել է, որ Թուրքիայում համալսարան չի գնացել, ոչինչ չի սովորել, թուրքական դիպլոմ չունի, և չկա որևէ մարդ, ով իրեն դաս է տվել Թուրքիայում։
ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ 2016-2017 թվականներին հինգ ամիս մասնակցել է Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագրին, որի անվանումն էր «Սահմանից անդին»։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Վահագն Հովակիմյանը չի կարող լինել անկախ և անաչառ. Արամ Վարդևարյան
Սահմանադրական դատարանում ընթացող քննության շրջանակներում Արամ Վարդևարյանը հայտարարել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումները, գտնում է, որ կառույցի որոշումը իրավաչափ է. ԿԸՀ նախագահ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը դատարանում իր ելույթն ավարտեց հայտարարությամբ, որ պատասխանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...