ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելում տեղի է ունենում ամենախոշոր բողոքի ցույցերից մեկը

Այսօր Իսրայելում տեղի է ունենում ամենախոշոր բողոքի ցույցերից մեկը։ 


Ցուցարարների հիմնական պահանջները նույնն են՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի գործարքի կնքում և Գազայի հատվածում պատանդների վերադարձ, ինչպես նաև Բենիամին Նեթանյահուի գլխավորած կառավարող կաբինետի հրաժարականը։


 Ամենամեծ ցույցը տեղի է ունեցել Թել Ավիվում՝ ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ավելի քան 100 հազար ցուցարարներ դուրս են եկել քաղաքի փողոցներ։ Փակվել են մի քանի ճանապարհներ, այդ թվում՝ Այալոնի մայրուղին։ Միաժամանակ Երուսաղեմում ձերբակալություններ ու բախումներ են տեղի ունեցել իրավապահների հետ։


 Հաջորդ գործողությունների պատճառը Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Ռաֆահի թունելներից մեկում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առևանգված վեց պատանդների դիերի հայտնաբերումն էր։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նրանք սպանվել են զինյալների կողմից՝ մինչ Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումների և Շաբակի անվտանգության ծառայության կողմից նրանց հայտնաբերումը։


 Սրանից հետո ակտիվիստները, ինչպես նաև նախկին վարչապետ Էհուդ Բարաքը կոչ արեցին մարդկանց դուրս գալ փողոց։ Նրանք մեղադրեցին ծայրահեղ ուղղափառ կառավարությանը, որ հակամարտությունը թուլացնելու ձգձգման և դժկամության պատճառով Իսրայելի քաղաքացիները դեռևս գտնվում են ՀԱՄԱՍ-ի գերության մեջ և մահվան եզրին:

Քաղաքականություն