ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի բնակիչները կարող են հետևել օդում փոշու աղտոտվածության ցուցանիշներին․ քաղաքապետարան

Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ․ բնակիչները կարող են հետևել օդում փոշու աղտոտվածության ցուցանիշներին։


Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։


«Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ: Հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից:


Այն հնարավորություն է տալիս տեսնել ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը, քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում:


Հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։


Այժմ արդեն հնարավոր է հարթակի շնորհիվ հեշտությամբ տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու:


Այսօր արդեն բնակիչները կարող են հարթակի միջոցով հետևել օդում փոշու աղտոտվածության ցուցանիշներին և վերելակների փոխարինման տարեկան ծրագրի ընթացքին»,-ասված է հայտարարության մեջ:

Քաղաքականություն