ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուֆայում հիվանդանոցի գինեկոլոգի կաբինետում տեսախցիկ են տեղադրել «հակաահաբեկչական պաշտպանության» համար

Ուֆայի բնակիչներից մեկը հայտնել է գինեկոլոգի կաբինետում տեղադրված տեսախցիկի մասին և հրապարակել տեսանյութ։ Հիվանդանոցի գլխավոր բժիշկը բացատրել է, որ տեսախցիկը անհրաժեշտ է «հակաահաբեկչական պաշտպանության» համար: Այս մասին գրում է Meduza–ն:


Օգոստոսի 25-ին Ufa_rb թելեգրամյան ալիքում տեսախցիկի մասին հաղորդագրություն է հայտնվել։ Կինը պատմում է, որ երկու շաբաթ առաջ նա ընդունվել էր Ուֆայի թիվ 21 հիվանդանոց, որտեղ նրան առաջարկել էին ստորագրել «տեսանկարահանման համաձայնություն»։


Միաժամանակ, կնոջ խոսքով, հիվանդանոցի աշխատակիցն իրեն ասել էր, թե տեսախցիկները տեղադրված են միայն միջանցքում։ Սակայն դրանք նաև բժիշկների կաբինետներում են եղել, այդ թվում՝ գինեկոլոգի։


Հիվանդանոցից «գինեկոլոգի կաբինետում հիվանդներին նկարահանելու մասին» տեղեկատվությունը «ոչ արժանահավատ» են անվանել։ Հիվանդանոցից նաև նշել են, որ տեսախցիկի տեսարանը թույլ չի տալիս նկարահանել հիվանդին նրա զննման ժամանակ, իսկ տեսաձայնագրությունները կարելի է ստանալ միայն դատարանի որոշմամբ։


Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռադիկ Նադիրգուլովը նույնպես ընդգծել է, որ տեսախցիկները տեղադրվել են առողջապահության նախարարության «Օբյեկտների (տարածքների) հակաահաբեկչական պաշտպանության պահանջները հաստատելու մասին» կառավարության որոշման համաձայն։

Պատահարներ