
ՑԱԽԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «Իսլամական Ջիհադին» պատկանող թունելը

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի ծայրամասում հայտնաբերել և ոչնչացրել են պաղեստինյան արմատական «Իսլամական ջիհադ» խմբավորման կես կիլոմետրանոց թունելը։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, հաղորդագրության մեջ նշվում է, ոի տարածքում գտնվող զինվորները ոչնչացրել են մեծ թվով զինված արմատականների և նրանց ռազմական օբյեկտները։