Հրդեհ` մեքենայում. Մեծամոր-Զարթոնք ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Զարթոնք ճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հրդեհի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոխրակույտի վերածված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները «Մեծամոր» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Քաղաքականություն