Զինծառայողի դին հայտնաբերվել է զորամասի մարտական դիրքում․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից
Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով:
Ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Բռնության այլ հետքեր չեն արձանագրվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ, հետաքննության մարմնին տրվել է քննության համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներ ձեռք բերելուն ուղղված հանձնարարություն։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
413 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է հիվանդանոց, թունավորման գործով հարցաքննվել է ավելի քան 70 վկա. ՌԴ
Ռուսաստանում լոբուց զանգվածային թունավորման գործով հետաքննության շրջանակում հարցաքննվել է ավելի քան 70 վկա, կատարվել է 1...
Ողբերգական ավտովթար․ անչափահաս քույրն ու եղբայրը մահացել են, ընտանիքի անդամները հիվանդանոցում են
Ողբերգական ավտովթար՝ Երասխում․ անչափահաս քույրն ու եղբայրը մահացել են, ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց Այսօ...
Յարոսլավլի կենտրոնում եռահարկ բնակելի շենք է այրվում
Յարոսլավլի կենտրոնում այրվում է եռահարկ բնակելի շենք՝ 500 քմ տարածքում, տուժածներ չկան, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայո...
Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին` ով տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքեն...