Պատահարներ
Զինված հարձակում` Բոսնիայի դպրոցներից մեկում. կան զոհեր
Mariam Z.
Բոսնիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սանսկի Մոստ քաղաքի միջնակարգ դպրոցում զինված հարձակում է տեղի ունեցել, 3 մարդ զոհվել է, ևս մեկը՝ ծանր վիրավորվել։
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ հարձակվողը դպրոցի աշխատակից է, հրացանով կրակել է դպրոցի ևս երեք աշխատակցի վրա։
Աշակերտների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան, զոհերի թվում է դպրոցի տնօրենը։
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի ժամանակ հարձակվողը փորձել է ինքնասպան լինել, սակայն չի հաջողվել, նա ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բանյա Լուկայի համալսարանական հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
«ԱՆ-ին գրություն չի եկել, մեր աշխատակիցներն իմացել են մամաուլից ու գնացել են Հրազդանի կիրճ». Ծատրյան
Mariam Z.
Ի՞նչ վիճակ է Նուբարաշենի աղբավայրում. ՆԳՆ ՓԾ-ից մանրամասնում են
Mariam Z.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հորդառատ անձրևից հետո ՆԳՆ ստացվել է 670 ահազանգ
Mariam Z.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ Երևանում. այրվում է բամբակի արտադրամաս
Mariam Z.