Ի՞նչ իրավիճակ է ՀՀ–ում վարակիչ հիվանդությունների հետ կապված. պարզաբանում է մասնագետը
Հայաստանում նախորդ տարվա համեմատ այս պահին վարակիչ մի շարք հիվանդությունների մասով աճ է նկատվում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը` անդրադառնալով Հայաստանում վարակիչ հիվանդություններին։
«Նախորդ տարվա համեմատ կարմրուկի աճ է նկատվում։ 2023 թվականի ընթացքում գրանցվել էր 545 դեպք, իսկ այս տարի մինչև օգոստոսի 20–ը արձանագրվել է 547 դեպք։ Մեծ աշխատանքներ են տարվում ՀՎԿԱԿ–ի, նախարարության և այլ գործընկերների կողմից, հիշեցնում ենք նաև պատվաստումների մասին։ Նախորդ տարվա համեմատ կարմրուկի դեմ այս տարի ավելի շատ մարդ է պատվաստվել, ունենք մոտ մոտ 1.8 տոկոս իջեցում։ Այս տարի նաև կապույտ հազի բարձրացում ունենք, իսկ նախորդ նման իրավիճակը եղել է 2017-2018 թվականներին։ Գումարային` այդ ընթացքում 237 դեպք է գրանցվել, իսկ 2023 թվականին` 50, իսկ այս տարվա ընթացքում` 98 դեպք։ Ճնշող մեծամասնությունը նախադպրոցական տարիքի երեխաներն են»,– ասաց Աթոյանը։
Սուր շնչառական վարակների մասով նույնպես նա շեշտեց` այստեղ էլ նախորդ տարվա համեմատ բարձրացում է նկատվում։
Անդրադառնալով կապիկի ծաղիկ հիվանդությանը` Աթոյանը նշեց` մեր տարածաշրջանում դրանով վարակման ռիսկը ցածր է։ Այս հիվանդության վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, հիվանդ կենդանու մորթի, կամ դրա միսն ուտելու ժամանակ։ Այս հիվանդությունով վարակման ռիսկի գոտի են համարվում աֆրիկյան երկրները` Կոնգոն, Ուգանդան, Ռուանդան։
Այս տարի Հայաստանում քութեշ հիվանդության ակտիվացում նույնպես արձանագրվել է։ Այն բակտերիալ հիվանդություն է, վիրուսային չէ, հիմնականում հայտնաբերվում է դպրոցական տարիքի անձանց մոտ։
Աթոյանը վստահեցրեց` Հայաստանում այս հիվանդության մասով իրավիճակը կայուն է։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ...
ՌԴ-ում տասնյակ միգրանտներ կանչվել են զորակոչային կենտրոններ․ ԶԼՄ
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Մոսկվայի քաղաքային ոստիկանության մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ շաբաթա...
ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել տաքսի ծառայության ոլորտում սեպտեմբերի 1-ից գործող նոր փոփոխությունների վերաբերյալ
Նոր կարգավորումների համաձայն՝ ս․թ․ սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող...
Երևանում ավտոկայանատեղերը կառանձնացվեն 4 գույնով. մանրամասներ
Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերն ըստ գոտիավորման կլինեն տարբեր գույների՝ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մ...