Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկելով երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. - Արամի փող., Նալբանդյան փող. - Արամի փող.: Քաղաքապետարանից վարորդներին նաև հորդորում են աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում տասնյակ միգրանտներ կանչվել են զորակոչային կենտրոններ․ ԶԼՄ
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Մոսկվայի քաղաքային ոստիկանության մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ շաբաթա...
ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել տաքսի ծառայության ոլորտում սեպտեմբերի 1-ից գործող նոր փոփոխությունների վերաբերյալ
Նոր կարգավորումների համաձայն՝ ս․թ․ սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող...
Երևանում ավտոկայանատեղերը կառանձնացվեն 4 գույնով. մանրամասներ
Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերն ըստ գոտիավորման կլինեն տարբեր գույների՝ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մ...
ՀՈԱԿ-ը հորդորում է փակել փողոցահայաց պատուհանները
Օգոստոսի 20-ին՝ ժամը 23:00-03։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման...