Հայաստանում արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող Արևմտյան Նիլ վիրուսը. մեկ մարդ մահացել է
Հայաստանում առաջին անգամ արձանագրվել է մոծակից մարդուն փոխանցվող՝ Արևմտյան Նիլ կոչվող վիրուսը, մեկ մարդ մահացել է, շուրջ 20-ը՝ հոսպիտալացվել. տեղեկացնում է «Ազատություն»-ը։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալներով՝ նրանց վիճակը գնահատվում է միջինից մինչև ծանր, ամենաերիտասարդը 25, տարեցը 65 տարեկան է:
Բոլորն էլ ունեն խրոնիկ ու ծանր հիվանդություններ, մահացողը նույնպես ռիսկային գոտում է եղել, տարիքը՝ 60-ից բարձր: Վիրուսը բարդացման փուլում կարող է առաջացնել ընդհուպ մինչև ուղեղի թաղանթի կամ ուղեղի բորբոքում կամ երկուսը միասին՝ մենինգոէնցեֆալիտ:
Ռիսկային խմբում են ուղեկցվող, քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող մարդիկ ու տարեցները:Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանն ասում է՝ առողջ մարդիկ այն թեթև են տանում։ Հիվանդությունը հստակ բուժում չունի, միայն ըստ ախտանշանների է բուժումը նշանակվում, չկա նաև պատվաստանյութ այս վարակի դեմ։Թե բնակչության քանի՞ տոկոսն է թիրախային խմբում՝ ՀՎԿԱԿ տնօրենն ասաց՝ լրացուցիչ ուսումնասիրությունից հետո պարզ կլինի:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է
Անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց` օգնության տրամադրման կեղծ նպ...
Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն
Շուրջ 1,1 հազար հայկական բեռնատար է սպասում ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետը էլեկտրոնային հերթով անցնելուն։ Այս մաս...
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զոր...
Հայաստանում սպառողական գները 2024 թ. նվազել են 0.2 %–ով 7 ամսում
2024 թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4 %–ով գերազ...