Հայաստանում սպառողական գները 2024 թ. նվազել են 0.2 %–ով 7 ամսում

2024 թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4 %–ով գերազանցել է 2023 թ. հուլիսի համապատասխան ցուցանիշը (386.5 դրամ):



 ՀՀ–ում սպառողական գների միջին ամսական նվազումը 2024 թ. հունվար–հուլիսին կազմել է 0.2 %: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 0.5 % նվազում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն այսօր հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում 2024 թ. հունվար–հուլիսին» հաղորդագրությունը։


Ինչ վերաբերում է գնաճին, ապա 12 ամսում` 2024 թ. հուլիսը 2023 թ. հուլիսի նկատմամբ, այն կազմել է 1.4 %, իսկ հունիսի նկատմամբ գրանցել է գնանկում` 0.4 %:

2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.7 % գնաճ, իսկ 2024 թ. հունիսի համեմատ՝ 1.3 % գնանկում:


Որոշ ապրանքախմբերում 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է գնանկում` հնդկաձավարի գինը նվազել է 14.5 %-ով, հաճարինը՝ 7.9 %-ով, ոլոռինը՝ 7.5 %-ով, ձավարինը՝ 7.0 %-ով, մակարոնեղենի գները` 6.7%-ով, ալյուրինը՝ 3.6%-ով, հացինը՝ 0.4%-ով:


Նվազել է նաև խոզի մսի գինը` 5.8%-ով, տավարի մսինը՝ 1.5%-ով, կարագինը՝ 2.7 %-ով: Փոխարենը, 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ աճել է գառան մսի գինը 2.1 %-ով, բրնձինը՝ 1.4%-ով:


Արևածաղկի բուսական յուղի գինը, թեև 2024 թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ նվազել է 8.3 %-ով, սակայն 2024 թ. հունիսի համեմատ գրանցվել է 1.4 % գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 14.3 % գնաճ, իսկ 2024 թ. հունիսի համեմատ՝ 7.7 % գնանկում: Ինչ վերաբերում է մրգի ապրանքախմբին, ապա այստեղ 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ գրանցվել է 11.6 % գնաճ, իսկ 2024 թ. հունիսի համեմատ` 3.6 % գնանկում:


Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների գներին, ապա 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ դրանց մակարդակը նվազել է 0.5 %–ով:


Չեն կարողանում լավ նկարել. տնտեսագետը` իրական գների ու պաշտոնական վիճակագրության մասին

Թեև 2024 թ. հուլիսին հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 2.6 % և 2.4 %-ով, սակայն 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ գրանցվել է բենզինի 10.2 % և դիզելային վառելիքի 15.4% գնաճ: 2023 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8.8 % և 6.7 %-ով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2024 թ. հուլիսին 2023 թ. հուլիսի համեմատ սակագներն աճել են 3.1 %-ով:

2024 թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4 %–ով գերազանցել է 2023 թ. հուլիսի համապատասխան ցուցանիշը (386.5 դրամ):

Պատահարներ