Հայտնի է, թե ինչում են մեղադրում Մանչեսթեր Սիթիին
«Մանչեսթեր Սիթիին» մեղադրում է 2009-ից 2018 թվականներին ֆինանսական կանոնների 115 խախտումների մեջ, հայտնում է լրագրող Մարտին Զիգլերը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Զիգլերի խոսքով՝ այս գործով լսումները նախատեսվում է սկսել սեպտեմբերի կեսերից: Սպասվում է, որ անկախ հանձնաժողովը վերջնական վճիռ կկայացնի տասը շաբաթից։
Այսպիսով, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, «Քաղաքայինների» ճակատագիրը կորոշվի հաջորդ տարվա սկզբին։
Նշենք, որ անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին խաղում Գվարդիոլայի տղաները օգոստոսի 18-ին կհյուրընկալվեն Լոնդոնի «Չելսիին»։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիա...
Փարիզ-2024. Այսօր Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը մրցագորգ դուրս կգան
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայաց...
Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը նույնպես հաղթանակ տարավ` դուրս գալով Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ
Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկում Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:Հունահռոմեական ոճի ըմբշամար...
Էլինա Ավանեսյան․ Ստացել եմ հայկական քաղաքացիություն եւ հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ հաստատել է, որ փոխել է քաղաքացիությունը եւ կներկ...