Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը նույնպես հաղթանակ տարավ` դուրս գալով Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ
Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկում Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 77 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը գոտեմարտեց 2021 թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2022 թ. Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն, 2023 թ. Մ23 Եվրոպայի չեմպիոն Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի հետ եւ 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:
Առաջին մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց ֆին ըմբիշին, Մալխաս Ամոյանը վերեւից աշխատելու հնարավորություն ստացավ: Մեկ բռնցվածքով Ամոյանը հաշիվը դարձրեց 7:0: Մրցակիցը բողոքարկեց մրցավարի որոշումը, բայց կողային մրցավարները չբավարարեցին: Հաշիվը դարձավ 8:0 Ամոյանի վստահ հաղթանակով:
Քառորդ եզրափակիչում Ամոյանի մրցակիցը կլինի Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեժադը:
Նմանատիպ հոդվածներ
Փարիզ-2024. Այսօր Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը մրցագորգ դուրս կգան
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայաց...
Էլինա Ավանեսյան․ Ստացել եմ հայկական քաղաքացիություն եւ հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ հաստատել է, որ փոխել է քաղաքացիությունը եւ կներկ...
Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում են
Հունահռոմեական ըմբշամարտի ¼ եզրափակչում հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը հաղթեցին մրցակիցներին։ Հայ ըմբի...
Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիա...