Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակով մեկնարկեց
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչում 13/3 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Բրավո-Յանգին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ:
Ըմբիշը երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում:
Այս պահին Հայաստանը երեք մեդալ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում:
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում են
Հունահռոմեական ըմբշամարտի ¼ եզրափակչում հայ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը հաղթեցին մրցակիցներին։ Հայ ըմբի...
Փարիզ-2024. Այսօր Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը մրցագորգ դուրս կգան
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայաց...
Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը նույնպես հաղթանակ տարավ` դուրս գալով Փարիզի օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ
Մալխաս Ամոյանը հաղթանակով է մեկնարկում Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Հունահռոմեական ոճի ըմբշամա...
Էլինա Ավանեսյան․ Ստացել եմ հայկական քաղաքացիություն եւ հպարտությամբ կներկայացնեմ Հայաստանը
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը սոցիալական ցանցերում արած գրառմամբ հաստատել է, որ փոխել է քաղաքացիությունը եւ կներկ...