Իսրայելն իր զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության

Իսրայելն իր զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության։ Որոշումն ընդունվել է այն մտավախությունների ֆոնին, որ Իրանը և լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը, որը ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական է ճանաչվել, կհարվածեն Իսրայելի տարածքին: 


 Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրին։ Պարբերականը նշում է, որ Իսրայելը նկատել է, որ Իրանը և «Հըզբոլլահը» հարձակումներ են նախապատրաստում, սակայն արդյո՞ք հարվածը կհասցվի, դեռևս հայտնի չէ։


Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարիի խոսքով՝ ավիացիան ուժեղացրել է պարեկությունը Լիբանանի հետ սահմանին, իսկ բնակչության համար նոր հրահանգներ դեռ չկան։


 Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարը կարգադրել էր դադարեցնել զինվորականների արտասահմանյան ուղեւորությունները։


 Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ «Հըզբոլլահ»-ը սկսել է տարհանել իր գրասենյակները հարավային Բեյրութում։ Փակվում են նաեւ կազմակերպության քաղաքական շտաբները։ Աղբյուրները պնդում են, որ դա կարող է վկայել հարձակման դեպքում Իսրայելի պատասխանի ակնկալիքի մասին:


 ԱՄՆ-ն սուզանավ է ուղարկել տարածաշրջան եւ արագացնում է երկրորդ ավիակիրի ժամանումը, գրում է The Wall Street Journal-ը։


 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ և քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Սպիտակ տան ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Իսրայելի վրա մի շարք հարձակումների հնարավորությանը։


 Սպիտակ տան կայքէջում երկրների ղեկավարների հայտարարության մեջ կոչ է արվում Իրանին հրաժարվել Իսրայելի դեմ ռազմական հարձակումից։


 Միաժամանակ Fox News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ 24 ժամվա ընթացքում։


 Օգոստոսի 12-ի երեկոյից Իսրայելը նշում է Ավի իններորդ օրը՝ ավերված Երուսաղեմի տաճարի սգո օրը։


Իրանն ավելի վաղ խոստացել էր վրեժխնդիր լինել Իսրայելից հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այն ահաբեկչական է ճանաչվել ԱՄՆ-ում և Եվրամիությունում։ Իսրայելը չի ​​հաստատել իր մասնակցությունը Հանիեի մահվանը։

Քաղաքականություն