Չարենցավանցիները նստացույց են արել․ Վահե Ղազարյանը կհանդիպի նրանց հետ
Չարենցավանցիները, որոնք երեկ նստացույց են արել՝ իրենց բողոքն արտահայտելով Չարենցավանում Անձնագրային բաժինը փակելու որոշման դեմ, Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելուց հետո բնակիչներին է մոտեցել Կոտայքի ոստիկանապետն ու հայտնել, որ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն առաջիկայում կհանդիպի իրենց հետ։ Այս մասին NEWS.am-ին փոխանցել է ակցիայի մասնակիցներից Գևորգ Հակոբյանը։
«Երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցավ՝ հարսանիքին մասնակցելու համար, մեզ է մոտեցել Կոտայքի ոստիկանապետն ու ասել՝ Վահե Ղազարյանն առաջիկայում հանդիպելու է ձեզ հետ և քննարկելու է իրավիճակը»,- ասել է բնակիչը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի հա...
Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նապարարությունը հայտնում է․ «Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կ...