Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Փոքր Վեդի վարչական շրջանի ղեկավար Կարեն Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային: Դեպքը տեղի էր ունեցել մայիս ամսին: Տեսանյութը տարածվելուց հետո ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։ 45-ամյա դաստիարակը ձերբակալվել էր:
Հիշեցնենք նաև, որ դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառել):
Նշենք, որ երեխայի ծնողները բողոք չեն ներկայացրել դաստիարակի դեմ և նա պատասխանատվության չի ենթարկվի:
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...
Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նապարարությունը հայտնում է․ «Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կ...
ՀՀ–ում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն
Հայաստանում կաթնամթերքի փաթեթավորման վրա հսկիչ QR կոդեր կկիրառվեն։ ԵԱՏՄ ստանդարտով այդ ապրանքների հետագծելիության փորձնա...