Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև մի քանի անգամ վեճեր են ծագել Կիրանց գյուղում նոր սահմանի վերաբերյալ: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները պնդում են, որ նոր ճանապարհը, իբր, մասամբ անցնում է նաև ադրբեջանական տարածքով (ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզներով)։
«Կիրանցի հատվածում նոր ճանապարհի երթուղու հետ կապված ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Ադրբեջանի սահմանապահների միջև վիճաբանություններ տեղի չեն ունեցել։ Տավուշի մարզի Կիրանցի հատվածում սահմանազատումից հետո նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից անհամաձայնություն հայտնելու մասին տեղեկություններ ԱԱԾ-ում չկան»,- նշված է գրավոր պատասխանում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից էլ սկզբնաղբյուր կայքի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ նոր ճանապարհի շինարարությունը սկսվել է արդեն սահմանազատման աշխատանքներից հետո։
«Կիրանցի կամուրջը շրջանցող նոր ճանապարհի երթուղին անցնում է ՀՀ սուվերեն տարածքով։ Կառուցվող ճանապարհի երթուղու փոփոխություն նախատեսված չէ»,- հայտնել են նախարարությունից։
Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Պապոյանը նշել է Վերին Լարսի անցակետում հերթերի պատճառը
Վերին Լարսի անցակետում հերթերն ունեն տեխնիկական պատճառ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Էկոնոմիկայի նախար...
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի հա...
Անկանխիկ վճարող թոշակառուները 10%-ի փոխարեն 12% հետվճար կստանան
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28...