+38 աստիճան տաքություն՝ որոշ մարզերում
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ին կեսօրից հետո, 11-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այա մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում օգոստոսի 7-ի և 11-ի երեկոյան ժամերին քաղաքի ամպրոպ։
Oգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ և երեկոյան ժամերին քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 7–ի ցերեկը կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ
ԱԴԾ-ն սկսել է ձերբակալել Կուրսկի բնակիչներին՝ ռուսական զորքերի պարտությունը տեսանկարահանելու համար
Ռուսական իշխանությունները ռեպրեսիաների մեքենա են գործարկում Կուրսկի շրջանի տարածքում, որտեղ ուկրաինական ներխուժող զորքեր...
Արդյո՞ք Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ է եղել․ ԱԱԾ-ից պատասխանել են
Կիրանցում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև վեճ չի եղել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստ...
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակն ազատվել է աշխատանքից
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն գործադրած դաստիարակը 2024 թվականի օգոստոսի 1-ից սեփական դիմումի հա...
Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նապարարությունը հայտնում է․ «Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կ...