Հյուսիսային Կորեայի սահմանապահ զորքերը բալիստիկ հրթիռների արձակման 250 կայանք են ստացել
ԿԺԴՀ սահմանապահ զորքերը ստացել են նոր մարտավարական բալիստիկ հրթիռների 250 արձակման կայանքներ, որոնք արտադրվել են երկրի ձեռնարկություններում։ Արարողությունը տեղի է ունեցել տեղի է ունեցել օգոստոսի 4-ին` երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։
Կիմ Չեն Ընը նշել է, որ պաշտպանունակության ամրապնդումը պետական կարևորագույն գործ է՝ բնակչության կյանքի բարելավման և բնական աղետների հետևանքների վերացման հետ մեկտեղ։
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ Սեուլը համարում է, որ այս կայանքները կարող են օգտագործվել Հարավային Կորեային սպառնալու համար:
Վերջին օրերին Հյուսիսային Կորեան վերականգնողական աշխատանքներ է իրականացնում երկրի հյուսիս-արևմուտքում հեղեղումներից հետո։
Իր խոսքում Կիմ Չեն Ընը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ «միջուկային հիմքի վրա ռազմական դաշինք» ստեղծելու մեջ, որը, նրա խոսքով, Հյուսիսային Կորեային ստիպել է ավելի ուժեղացնել իր ռազմական կարողությունները։ Արձակման կայանքների և բուն հրթիռների ստույգ մարտավարական-տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվում։Հյուսիսային Կորեան վերջերս ակտիվորեն մշակում է նոր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Նմանատիպ հոդվածներ
Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են ՀՀ տարածքը. դեսպանատուն
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հու...
Հաղորդվում է ՌԴ տարածքում բնակավայրեր գրավելու և դիրքերը ամրապնդելու մասին
Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվ...
Իրանի նախագահն առաջարկել է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. The Telegraph
Բիրտանական The Telegraph-ը գրում է․ «Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախա...
Անպատասխան չի մնալու․ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավո...