Հաղորդվում է ՌԴ տարածքում բնակավայրեր գրավելու և դիրքերը ամրապնդելու մասին
Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվել, մի շարք ռուսական բնակավայրեր գրավել և ռուս զինծառայողների գերի վերցրել:
Նաև նշվում է, որ ուկրաինացի զինվորականներն ամրապնդում են դիրքերը Սուջա քաղաքի շուրջ։
Արտակարգ իրավիճակների նախարարություը հայտարարել է, որ Կուրսկի մարզում տեղի ունեցողը ճանաչվել է դաշնային մակարդակում արտակարգ իրավիճակ։
Ռուսաստանի ՊՆ-ն, սակայն, հայտարարում է, որ ուկրաինական զինված ուժերին հարվածներ են հասցվում, նրանց առաջխաղացումը կասեցվում է: Գերատեսչությունը հայտնել է, որ գիշերը ուկրաինական տասնյակ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են Բելգորոդի, Բրյանսկի, Լիպեցկի, Կուրսկի, Վորոնեժի, Օրյոլի շրջանները:
Լիպեցկի շրջանի մի շարք բնակավայրերում տարհանում է հայտարարվել, հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին:
Չորս դրոն էլ հարվածել է Շեբեկինոյի բազմաբնակարան շենքերից մեկին, հրդեհ է բռնկվել մի քանի բնակարաններում։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Աղետների կենտրոնի տվյալներով՝ բժշկական օգնության համար ոչ ոք չի դիմել»,- նշել է Գլադկովը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի նախագահն առաջարկել է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. The Telegraph
Բիրտանական The Telegraph-ը գրում է․ «Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախա...
Անպատասխան չի մնալու․ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավո...
Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են ՀՀ տարածքը. դեսպանատուն
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հու...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ Լիպեցկի շրջանը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման
ՌԴ Լիպեցկի շրջանը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, պայթուցիկ առարկաներ են գործարկվել և հրդեհ է բռ...