Իրանի նախագահն առաջարկել է հարվածներ հասցնել Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաներին. The Telegraph
Բիրտանական The Telegraph-ը գրում է․ «Իրանցի գեներալները պնդում են ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին, սակայն Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է հարվածել Իրանի հարևան երկրներում տեղակայված իսրայելական գաղտնի բազաներին»։
Հաղորդվում է, որ Իրանի նոր նախագահը պայքարում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կոշտ գծի դեմ՝ փորձելով կանխել Իսրայելի հետ լայնածավալ պատերազմը։
Ինչպես գրում է կայքը՝ Իրանի իշխանությունները տարաձայնություններ ունեն Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը արձագանքելու հարցում։ Նշենք, որ Իրանի արձագանքի որոշման վերջնական պատասխանատվությունը կրում է երկրի այաթոլլա Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին:
«Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում լուրջ հետևանքներ կունենա»,- ասել է Իրանի նախագահին մոտ կանգնած լրատվամիջոցի աղբյուրը։
Փեզեշքիանի մեկ այլ օգնական ասել է․ «Նա առաջարկել է Ադրբեջանում կամ Իրաքյան Քրդստանում թիրախավորել Իսրայելին առնչվող ինչ-որ բան, այնուհետև այդ երկրներին հայտնել դրա մասին և վերջ տալ այս ամբողջ դրամային»։
Նշվում է, որ Իրանի նախագահը միաժամանակ առաջարկել է «Հըզբոլլահին» ավելի ժամանակակից զենքերով զինել և «թույլ տալ նրանց պատերազմել» Իրանի մեծ աջակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Անպատասխան չի մնալու․ Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի երկնքում ուկրաինական անօդաչուների ոչնչացման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ նախօրեին Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը երկրի հարավո...
Հաղորդվում է ՌԴ տարածքում բնակավայրեր գրավելու և դիրքերը ամրապնդելու մասին
Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվ...
Զորավարժություններին մասնակցող ամերիկյան ռազմատեխնիկան և զինվորական անձնակազմը լքել են ՀՀ տարածքը. դեսպանատուն
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հու...
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազայում գտնվող դպրոցին իսրայելական հարվածի հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ դրանում ՀԱՄԱՍ-ի զինյալներ էին...