Ալեքսիս Օհանյանն օգնել է ՕԽ-ին մասնակցած ամերիկացի մարզիկին
Ամերիկացի մարզուհի Վերոնիկա Ֆրեյլին, ով հանդես է գալիս սկավառակի նետում մարզաձևում, սոցցանցերում հայտնել է, որ ի վիճակի չէ բնակարանի վարձը վճարել։ Նա մասնակցել է 2024 թվականի Օլիմպիական խաղերին Փարիզում (Ֆրանսիա):
«Վաղը մասնակցում եմ Օլիմպիական խաղերին և չեմ կարող նույնիսկ բնակարանի վարձը վճարել: Իմ դպրոցն ինձ միայն վարձավճարի մոտ 75%-ն է տվել, մինչդեռ նրանք վճարում են ֆուտբոլիստներին… բավական գումար նոր մեքենաներ և տներ գնելու համար»,- գրել է Ֆրեյլին սոցիալական ցանցում։
Նախ նրա գրառմանը արձագանքել է ռեփեր Ֆլեյվոր Ֆլեյվը և Ֆրեյլիին ուղարկել վարձավճարը հոգալու համար անհրաժեշտ գումարը։ Այնուհետև արձագանքել է ամերիկացի լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ Ալեքսիս Օհանյանը։ The Athletic-ը հայտնում է, որ Reddit սոցիալական ցանցի հիմնադիրը մարզիկին ուղարկել է 7760 դոլար։
Երեկ՝ օգոստոսի 2-ին, կայացան սկավառակի նետման օլիմպիական մրցաշարի որակավորումը։ Վերոնիկա Ֆրեյլին գրավեց ութերորդ տեղը՝ մեկ քայլ հետ մնալով եզրափակչից, որտեղ որակավորվեցին 7 մարզիկներ։
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցել
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցելԱյս մասին հայտնում են Հայաս...
ՕԽ-2024․ ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակչի զույգերը
Ավարտվել են 2024 թվականի Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր հանդիպ...
ՕԽ-2024․ Մեդալային հաշվարկն այս պահի դրությամբ
Օգոստոսի 2-ին խաղարկվեցին մեդալների հերթական հավաքածուները 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում։Մրցաշարային աղյուսակի...
Փարիզ-2024. Որ երկիրը նվաճեց առաջին ոսկե մեդալները
Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալները նվաճեցին Չինաստանի ներկայացուցիչները։ 10 մետրից օդամուղ հրացանով խառը զու...