Փարիզ-2024. Որ երկիրը նվաճեց առաջին ոսկե մեդալները
Փարիզի Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալները նվաճեցին Չինաստանի ներկայացուցիչները։ 10 մետրից օդամուղ հրացանով խառը զույգերի պայքարում հաղթեց Շեն Լիհաո–Յույթին Հուան զույգը։ Եզրափակիչում նրանք հաղթեց Հարավային Կորեայի Չի Հյոն Քիմ–Հա Չուն Պակ զույգին։
Բրոնզե մեդալները նվաճեցին Ղազախստանի ներկայացուցիչներ Իսլամ Սատպաեւը եւ Ալեքսանդրա Լեն, որոնք երրորդ տեղի համար հաղթեցին գերմանացիներ Մաքսիմիլիան Բենեդիկտ Ուլբրիխին եւ Աննա Յանսենին։
Երկրորդ ոսկե մեդալը Չինաստանը նվաճեց ջրացատկում։ 3 մետր սինքրոն ոստնակացատկում հաղթեց Չեն Իվեն–Չան Յանի զույգը։
Երկրորդ տեղում են ամերիկացիներ Սառա Բեյքոնն ու Քեսիդի Քուկը։ Բրոնզե մեդալակիրներ դարձան բրիտանացիներ Յասմին Հարփերն ու Սքարլեթ Մյու Ջենսենը։
Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցել
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցել Այս մասին հայտնում են Հայա...
Փարիզ-2024-ի ժամանակացույց․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Հայ մարզիկները սկսում են պայքարը Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ հուլիսի 27-ին, Հայաստանը...
Փարիզ-2024․ ֆուտբոլի մրցաշարի այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
Փարիզում շարունակվում է ֆուտբոլի օլիմպիական մրցաշարը: Այսօր կկայանան երկրորդ տուրի հանդիպումները։ Այսօրվա հանդիպումների...
Փարիզ-2024․ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Փարիզում անցկացվող օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։ Հայաստանի ն...