Հիվանդանոցից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված 2-ամյա երեխան մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը` հղում տալով իր տեղեկություններին։


Այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։


Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։


Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Մելիք Ա.-ն է։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Պատահարներ