![ՕԽ 2024. Իտալացի բռնցքամարտիկը ալժիրուհու դեմ մենամարտից հետո արտասվել է](https://auroranews.am/storage/img/base_image/2024-08-01/66abb2c2372db.webp)
ՕԽ 2024. Իտալացի բռնցքամարտիկը ալժիրուհու դեմ մենամարտից հետո արտասվել է
![ՕԽ 2024. Իտալացի բռնցքամարտիկը ալժիրուհու դեմ մենամարտից հետո արտասվել է](https://auroranews.am/storage/img/base_image/2024-08-01/66abb2c2372db.webp)
Իտալուհի Անժելա Կարինին արտասվել է այն բանից հետո, երբ հրաժարվել է շարունակել 66 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչի մենամարտը ալժիրուհի Իման Հելիֆի հետ Փարիզի Օլիմպիական խաղերում:
Կարինին հրաժարվեց մենամարտից առաջին ռաունդում: Ինչպես հաղորդում է il Fatto Quotidiano պարբերականը, իտալացի մարզուհին բողոքել է չափազանց ցավոտ հարվածներից: Հելիֆի հաջորդ մրցակիցը կլինի Մարիսա Ուիլյամսոն (Ավստրալիա) — Լուցա Համորի (Հունգարիա) հանդիպման հաղթողը:
2023 թվականին բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) Հնդկաստանում կայացած աշխարհի առաջնության ժամանակ հեռացրեց Հելիֆին և Լին Յուտինին (Թայվան) ՝ ընդունելության չափանիշներին չհամապատասխանելու պատճառով: Գենդերային թեստի արդյունքում ապացուցվել է, որ կին մարզիկներն ունեն XY քրոմոսոմներ: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2024 թվականին նրանց թույլ է տվել մասնակցել կանանց մրցումներին։
Օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումները կազմակերպում է ՄՕԿ-ի կողմից ստեղծված հատուկ ստորաբաժանումը: 2023 թվականի հունիսին ՄՕԿ-ի նստաշրջանը ձայների մեծամասնությամբ հեռացրեց IBA-ն օլիմպիական շարժումից։
Ֆրանսիայի մայրաքաղաքում Օլիմպիադան կավարտվի օգոստոսի 11-ին: