Բուլղարիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային աջակցող «կոալիցիայից» դուրս գալու մասին
Բուլղարիան այլևս չի լինի այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի»՝ այն երկրների խմբի անդամ, որոնք աջակցում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ռումեն Ռադևը։
«Մենք չենք մասնակցում այն կոալիցիային, որը պնդում է Ուկրաինային շարունակել ֆինանսական և ռազմական աջակցությունը։ Այս հակամարտության լուծումը ոչ թե ռազմական ճանապարհով դրա երկարաձգման մեջ է, այլ ուժեղ դիվանագիտական առաքելության, որը վերջապես կդադարեցնի էսկալացիան»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Մայիսին վարչապետի պաշտոնը ստանձնած Ռադևը հայտնի է որպես Ուկրաինային ռազմական աջակցության քննադատ։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա դադարեցրել է Կիևին ռազմական օգնության տրամադրումը, սակայն չի կասեցրել զենքի վաճառքը։ Միաժամանակ նա բազմիցս հերքել է մեղադրանքները, թե զբաղեցնում է պրոռուսական դիրքորոշում՝ ընդգծելով, որ կողմ է Մոսկվայի հետ «պրագմատիկ» հարաբերություններին։
Բուլղարիան նախկինում մասնակցել է «ցանկացողների կոալիցիայի» հանդիպումներին, սակայն Փարիզում կայացած վերջին հանդիպմանը, որտեղ եվրոպական ինը երկիր և Ուկրաինան ձևավորեցին նաև ռուսական բալիստիկ հրթիռների դեմ պայքարի նոր կոալիցիա, Սոֆիան ներկայացուցիչ չի ունեցել։
Հունիսին Ռադևը հայտարարել էր, որ Բուլղարիան վետո կդնի Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների փաթեթի վրա։ Նա նաև դեմ էր արտահայտվել Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի և «Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովի նկատմամբ պատժամիջոցներին՝ նշելով, որ պատերազմն արդեն դուրս է եկել ռազմական, տնտեսական և էներգետիկ ոլորտներից ու հասել է նաև կրոնական դաշտ։
Politico-ն և Financial Times-ը նախկինում Ռադևին բնութագրել էին որպես Եվրամիության՝ Մոսկվայի նկատմամբ առավել բարեհաճ վերաբերմունք ունեցող քաղաքական գործիչներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...