Հնարավոր չէ մեղադրանք առաջադրել մահացած անձին. փաստաբանը՝ նախկին ոստիկանապետի գործի մասին
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու տեղեկատվությանը:
«Անձին մեղադրանք առաջադրելը դատավարական այն գործողությունն է, որն անմիջականորեն իրականացվում է քննիչի կողմից մեղադրյալի նկատմամբ: Սա դատավարական այն իրավահարաբեությունն է, որի պարտադիր կողմերը մեղադրյալը և քննիչն են և այն երբեք չի ծագում, երբ կողմերից մեկը չկա, հետևաբար հնարավոր չէ մեղադրանք առաջադրել մահացած անձին:
Ցցուն վերնագրերով հոդվածներ տպելու մոլուցքով տարված ձեզ մի դրեք ծիծաղելի իրավիճակների մեջ:»,- գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։
Հշեցնենք, որ այսօր դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...