ԱՄՆ-ի հետ ջանքեր ենք գործադրելու՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար. Էրդողան
Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակելու են համագործակցել՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կառավարության նիստից հետո ունեցած ելույթում։
Նա անդրադարձել է հուլիսի 7-8-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ նշելով, որ այն հնարավորություն է տվել ներկայացնել Թուրքիայի դիրքորոշումը միջազգային հարցերի, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
«Պատերազմը պետք է լուծվի երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ այն կարևոր նշանակություն է ունեցել։
«Կշարունակենք գործակցել նախագահ Թրամփի հետ՝ ամրապնդելու թուրք-ամերիկյան հարաբերությունները։ Երկկողմ առևտուրը պետք է հասցնենք 100 միլիարդ դոլարի»,- հայտարարել է Էրդողանը։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հայտնել էր, որ հնարավոր է վերանայվեն Թուրքիայի նկատմամբ գործող ամերիկյան սահմանափակումները, ինչպես նաև քննարկվի Անկարային F-35 կործանիչների վաճառքի հարցը։
Միաժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում մտահոգություն էր հայտնել Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, որ Անկարան, ըստ նրա, սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...