Թուրքիայում դատարանը Բենիամին Նեթանյահուին միջազգային հետախուզում է հայտարարել
Ստամբուլի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանը, որը քննում է «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործը, միջանկյալ որոշմամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել է միջազգային հետախուզման մեջ՝ Ինտերպոլի «կարմիր ծանուցագրի» միջոցով։ Այդ մասին հայտնում է թուրքական Halk TV-ն։
Հաղորդվում է, որ դատարանը Նեթանյահուի և գործով անցնող մյուս մեղադրյալների նկատմամբ նաև ձերբակալման որոշում է կայացրել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանության, ապօրինի ազատությունից զրկելու, դաժան վերաբերմունքի, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, թալանի և տրանսպորտային միջոցների ապօրինի պահման համար։
Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը Նեթանյահուի և Իսրայելի ևս 34 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործ էր հարուցել՝ պահանջելով նրանց համար ցմահ ազատազրկում։
2025 թվականի նոյեմբերին Ստամբուլի գլխավոր դատախազությունը նաև ձերբակալման օրդեր էր տվել Նեթանյահուի և Իսրայելի ղեկավարության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ՝ նրանց մեղադրելով ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների և մարդասիրական օգնության մատակարարումը խոչընդոտելու մեջ։
«Սումուդ» մարդասիրական նավատորմը միջազգային քաղաքացիական նախաձեռնություն է, որը միավորում է ակտիվիստների, բժիշկների և կամավորների տարբեր երկրներից։ Կազմակերպիչների խոսքով՝ առաքելության նպատակն է ծովային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված և միջազգային ուշադրություն հրավիրել տարածաշրջանի իրավիճակի ու Իսրայելի սահմանած ծովային շրջափակման վրա։
Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա շրջանցել Գազայի ծովային շրջափակումը։ 2026 թվականի մայիսին իսրայելական զինված ուժերը կանգնեցրել էին «Սումուդ» նավատորմը, որը բաղկացած էր 54 նավից և 426 մասնակցից՝ 39 երկրներից։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը սպառնում է Իսրայելին՝ իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում
Իրանը հայտարարել է, որ իր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում անպատասխան չի մնա, և պատասխան հարվածներ կհասցվեն Իսր...
Ընտրությունների արդյունքում առերեսվել ենք մի շարք խնդիրների. Փաշինյանը՝ Խաչատուրյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրո...
Ստացել եմ ծանուցում, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, փաստաբան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկցնում է՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագ...
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...